«Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը, կինոռեժիսոր Արշակ Զաքարյանը, քաղաքագետ Արթուր Խաչիկյանը և նրանց այլ կողմնակիցները, որ երեք օր է` հացադուլ էին հայտարարել Գարեգին Նժդեհի արձանի մոտ, այսօր` սեպտեմբերի 23-ին, հոգևոր հայրերի հորդորով, դադարեցրել են այն։ Այս մասին հայտնում է 24news-ի թղթակիցը։
Հացադուլավորներին այցելել է Ռուբեն վարդապետ Զարգարյանը՝ Վեհափառ Հայրապետի խնդրանքով, և հայտնել, որ նրանց հորդորները տեղ են հասել․ հացադուլավորների կոչը, որ պետք է հոգևորականները, մտավորականությունը, ինչպես նաև հասարակության այլ շերտեր միանան բողոքի ակցիաներին և ստեղծված ծանր իրավիճակից լուծումներ գտնեն, ընդունվել է: