Ադրբեջանը Արցախում սկսեց  ռազմական գործողություն ՝ «պաշտպանելու իր ինքնիշխանությունը»․ Թուրքիայի արտգործնախարար

Ադրբեջանը «ստիպված է եղել հակաահաբեկչական գործողություն իրականացնել» (չակերտները՝ Iravaban.net-ի)  Արցախում՝ չունենալով խնդրի լուծման այլ տարբերակներ։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը, փոխանցում է РИА Новости-ն։

«Ադրբեջանի «հակաահաբեկչական գործողությունը» (չակերտները՝ Iravaban.net-ի) վկայում է այն մասին, որ Բաքուն խնդրի լուծման այլ տարբերակ չուներ, զինադադարից հետո (2020թ.-խմբ.) Հայաստանի մի շարք պարտավորություններ չկատարվեցին, Ադրբեջանը երկար ժամանակ համբերատար սպասում էր, մասնավորապես «Զանգեզուրի միջանցքի» (չակերտները՝ Iravaban.net-ի) բացման համար։ Նրանք զգացին, որ իրենք ստիպված են դա անել՝ չկատարված խոստումների պայմաններում»,-Նյու Յորքում  ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային իր մասնակցությունից  հետո ասել է Ֆիդանը լրագրողներին։

Ըստ Հաքան Ֆիդանի՝ Ադրբեջանը Արցախում սկսեց  ռազմական գործողություն ՝ «պաշտպանելու իր ինքնիշխանությունը» (չակերտները՝ Iravaban.net-ի) ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել