Բաքուն «օպերացիայի» մասին Մոսկվային տեղեկացրել է դրա սկսվելուց մի քանի րոպե առաջ․ Մարիա Զախարովա

Լրատվամիջոցներում հայտնված տեղեկությունները, թե իբր Ադրբեջանը նախապես զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում «օպերացիայի» մասին, չի համապատասխանում իրականությանը. «օպերացիայի» մեկնարկի մասին տեղեկությունը հաղորդվել է ռազմական գործողությունների մեկնարկից մի քանի րոպե առաջ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան ասաց երեքշաբթի օրը․ գրում է РИА Новости-ն։

«Լրատվամիջոցները տեղեկություններ են տարածում այն ​​մասին, որ ադրբեջանական կողմն իբր «նախապես» զգուշացրել է ռուս խաղաղապահներին Լեռնային Ղարաբաղում այսօրվա «հակաահաբեկչական գործողության» մասին։ Դա ճիշտ չէ», – գրել է Զախարովան իր Telegram ալիքում։


Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունից հայտնում են, որ սեպտեմբերի 19-ին` ժամը 13։00-ի սահմաններում ադրբեջանական զինուժը շփման գծի ողջ երկայնքով խախտել է հրադադարը` հասցնելով հրթիռահրետանային հարվածներ։

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ Ադրբեջանը լայնամասշտաբ հարձակում է սկսել Արցախի Հանրապետության նկատմամբ, օգտագործում է հրետանային միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել