Կարծում եմ՝ պասիվ է ընտրությունը․ 9/26 տեղամասի հանձնաժողովի նախագահ

9/26 տեղամասի հանձնաժողովի նախագահ Անահիտ Սարգսյանը Iravaban.net-ի հետ զրույցում հայտնել է՝ տեղամասում կարող է քվեարկել 1894 քաղաքացի, որոնցից 280-ն արդեն կատարել են իրենց քաղաքացիական պարտքը։

«Կարծում եմ՝ պասիվ է ընտրությունը։ Շուտով կլրանա 6 ժամը, ինչ սկսվել է ընտրությունը, ընտրատեղամասի դռները բացվել են։ Պասիվությունը կապում եմ Խաչվերացի հետ, մարդիկ այսօր այցելում են իրենց հանգուցյալների գերեզմաններ, բայց լավատեսությամբ մտածում եմ 3-ից հետո կակտիվանան քաղաքացիները»,-նշեց նա։

Միջադեպեր չեն գրանցվել։

Նշենք, որ այս ընտրատեղամասում քվեարկելու է քաղաքապետի թեկնածու Մանե Թանդիլյանը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել