ՈՒԵՖԱ-ն կարգապահապան գործ է բացել ՀՖՖ-ի դեմ

Ֆուտբոլի եվրոպական ասոցիացիան` ՈՒԵՖԱ-ն, մի շարք կետերով կարգապահապան գործ է բացել Եվրո-2024-ի որակավորման փուլի Հայաստան-Խորվաթիա խաղի վերաբերյալ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ՈՒԵՖԱ-ի պաշտոնական կայքում ներկայացվել են խախտված կետեր, որոնցում մեղադրվում է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան: Դրանք են` ընդհանուր օգտագործման անցուղիների արգելափակում, քաղաքական բնույթի սադրիչ հաղորդագրություն, հրավառություն (ճայթուկներ), հանդիպման մեկնարկի ուշացում, խաղի մեկնարկի ուշացում Հայաստանի ֆուտբոլի հավաքականի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Պետրակովի պատճառով:

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական փուլի Հայաստան-Խորվաթիա խաղը կայացել է սեպտեմբերի 11-ին, Երևանի Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում: Խաղն ավարտվել է 0:1 հաշվով հօգուտ խորվաթների: Հանդիպման ընթացքում դրոնի միջոցով մարզադաշտում ծածանվել է Արցախի դրոշը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել