Մի շարք հասցեներում վթարային ջրանջատում է` 11 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. օգոստոսի 31-ին

֊ժամը 09:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Դավթաշեն վարչական շրջանի Դավթաշեն 3, 4 թաղամասերի, Եղվարդի Խճ. Ձոր-1, Ձոր-2 թաղամասերի ջրամատակարարումը,

֊ժամը 09:20-18:00-ն կդադարեցվի Սյունիքի մարզի Գորիս քաղաքի Գալստյանի 54-62, Մ.Մաշտոցի 41-150 շենքերի ջրամատակարարումը,

֊ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ավանեսով փողոցի և նրբ., Տիտոգրադյան, Խաղաղ Դոնի 1/17-94 տների ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել