33-ամյա տղամարդը հայտնաբերվեց սահմանին․ ՆԳՆ ոստիկանություն

Օգոստոսի 24-ին, ժամը 1.10-ին, Բագրատաշենի սահմանային վերահսկողության բաժնից Նոյեմբերյանի բաժին է տեղափոխվել Կոտայքի մարզի Ձորաղբյուր գյուղի բնակիչ, 33-ամյա մի տղամարդ: 2020 թ. հունիսի 8-ից նա հետախուզվում էր Քանաքեռ-Զեյթունի բաժնի կողմից՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի մեղադրանքով, խափանման միջոցը՝ ստորագրություն:շ

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել