Պատասխանատվությունն անհիմն հարստացման դեպքում

Հանրային իրավահարաբերություններում առանց իրավական հիմքի վարչական մարմնի տիրապետման տակ անցած գույքը պետք է վերադարձվի, եթե օրենքով այլ բան նախատեսված չէ:

Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման նկատմամբ կիրառվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի համապատասխան կանոնները, եթե դրանց կիրառումը չի հակասում օրենքին:

Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման դեպքերում անձն իրավունք ունի նշված պահանջի հետ միասին պահանջելու նաև անհիմն տիրապետման տակ գտնված գույքի օգտագործման ժամանակահատվածում ստացված ամբողջ եկամուտը (գումար), ինչպես նաև այդ եկամտի (գումար) 6 տոկոսը` յուրաքանչյուր տարվա համար:

Հանրային իրավահարաբերություններում անհիմն հարստացման հետևանքով պատճառված վնասի հատուցման վերաբերյալ պահանջները լուծում է այն վարչական մարմինը, որի փաստացի տիրապետման տակ է գտնվում առանց իրավական հիմքի ձեռք բերված գույքը:

Վարչական ակտով պետք է լուծվեն նաև գույքը վերադարձնելու եղանակի և հատուցելու չափի հետ կապված հարցերը:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել