Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 89-ի

Հավայան կղզիներում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 89-ի՝ սա ԱՄՆ պատմության ամենամահաբեր հրդեհն է, հայտնում է NBC News-ը՝ վկայակոչելով նահանգի նահանգապետ Ջոշ Գրինին։ Գրում է РИА Новости-ն։

Նշվում է, որ հրդեհը բռնկվել է օգոստոսի 8-ին։

Նահանգապետը զգուշցրել է, որ զոհերի թիվը կավելանա։

Ավելի վաղ Մաուի շրջանի իշխանությունները հայտնել էին, որ Հավայան կղզիներում ամենահզոր հրդեհների հետևանքով զոհվել է 80 մարդ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել