ՔՊ-ն ԱԺ հանձնաժողովի նախագահի պաշտոնում Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու նախագիծ է ներկայացրել

Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի լիազորությունները դադարեցնելու վերաբերյալ նախագիծ է ներկայացրել:

Նախագիծը հրապարակված է Ազգային ժողովի պաշտոնական կայքէջի նախագծերի բաժնում։

ՔՊ-ն նածագիծի հիմնավորման համաձայն՝ Թագուհի Թովմասյանը, լինելով Մարդու իրավունքների և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, որի գործունեության առանցքը մարդու իրավունքների պսշտպանությունն է, տարբեր իրավիճակներում, այդ թվում՝ իր իսկ նախագահությամբ ընթացող հանձնաժողովի նիստի ընթացքում, ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների արժանապատվության վիրավորման և ատելության խոսքի նկատմամբ ցուցաբերել է անտարբեր վերաբերմունք՝ իր անգործությամբ նպաստելով դրանց կրկնությանը:

Նախագծում նշվել է, թե ինչու է առաջացել Թագուհի Թովմասյանի՝ վերոնշալ պաշտոնում նախագահելու անհնարինությունը․

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել