Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Շոլցի հետ

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի հետ։ Ղեկավարները քննարկել են Ռուսաստանում տեղի ունեցած վերջին զարգացումները, ուկրաինական ճգնաժամը, ինչպես նաև երկկողմ և տարածաշրջանային հարցեր, փոխանցում է Ermenihaber-ը։

Նախագահ Էրդողանը հայտարարել է, որ չնայած Շվեդիան քայլեր է ձեռնարկում ճիշտ ուղղությամբ, հատկապես հակաահաբեկչական օրենսդրության փոփոխությամբ, Շվեդիայում PKK/PYD/YPG-ի (քրդական կառույցներ, որոնք Թուրքիայում համարվում են ահաբեկչական-խմբ) կողմնակիցները շարունակում են ազատորեն կազմակերպել «ահաբեկչությունը խրախուսող ցույցեր, հավաքագրել մարդկանց և ֆինանսական միջոցներ տրամադրել ահաբեկչական կազմակերպություններին, իսկ այս ամենը Թուրքիայի համար անընդունելի է»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել