Բայրամովը Հայաստանին մեղադրել է խաղաղ գործընթացին իբր խոչընդոտելու փորձերի համար

ԱՄՆ-ում սկսվել է Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովի և պետքարտուղար Էնթոնի Բլինկենի հանդիպումը։

Այս մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳ նախարարությունը։ Գրում է Minval.az-ը։

Բայրամովն ու Բլինկենը քննարկել են Բաքվի և Երևանի միջև խաղաղ համաձայնագրի նախագծի շուրջ բանակցությունների հեռանկարները։

«Կողմերը քննարկել են ադրբեջանա-հայկական խաղաղության գործընթացը, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատման և միջպետական ​​հարաբերությունների հաստատման երկկողմ համաձայնագրի նախագծի բանակցությունների հեռանկարները, ինչպես նաև տարածաշրջանում տիրող իրավիճակը»,- ​​ասված է Ադրբեջանի ԱԳ նախարարության հաղորդագրության մեջ։

Բայրամովը ներկայացրել է Ադրբեջանի դիրքորոշումը։ Նա հայկական կողմին մեղադրել է խաղաղ գործընթացին խոչընդոտելու փորձերի և Երևանի, իբր սադրիչ գործողությունների համար։

Ադրբեջանի ԱԳ նախարարը ասել է, որ խաղաղ գործընթացը հաջողությամբ առաջ տանելու համար կարևոր է, որ Հայաստանի զինված ուժերը դուրս բերվեն «Ադրբեջանի տարածքներից», հարգել տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը թե՛ խոսքով, թե՛ գործով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել