Հունիսի 26-ին, ժամը 11:42-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Րաֆֆու փողոցում գտնվող Սուրբ Երրորդություն եկեղեցում առկա է փլուզման վտանգ։
Այս մասին հայտնում են Փրկարար ծառայությունից։
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը և մեկ ավտոսանդուղք։