Պուտինն աշխատանքային հանդիպում կանցկացնի Նիկոլ Փաշինյանի հետ

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն այսօր Սոչիում առանձին հանդիպում կունենա Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ, հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է ТАСС-ը։

Նա հայտնել է, որ նախագահի աշխատանքային օրը՝ հունիսի 9-ին, անցնելու է Սոչիում։

«Պուտինն առանձին աշխատանքային հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ»,- հայտարարեց Կրեմլի խոսնակը։

Փաշինյանն ու Պուտինը վերջին անգամ հանդիպել են մայիսի 25-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության գագաթնաժողովի շրջանակում։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել