Հիմա հիմնականում կիրառվելու է տուգանք․ Արմեն Խաչատրյանը՝ մգեցված ապակիներով երթևեկող վարորդներին

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հետաքրքրվել է՝ մգեցված ապակիներով երթևեկող վարորդները տուգանվելու՞ են, թե՞ ոչ. «Առաջին օրերին եղել են մարդիկ, այդ թվում՝ ԱԺ պատգամավոր, որոնց կանգնեցրել են, զգուշացրել, իր ձեռքով պոկել է, բայց տուգանել են։ Հստակ կարո՞ղ ենք արձանագրել, որ եթե թաղանթով մեքենա լինի, տուգանվում է, որովհետև մարդիկ խճճվեցին հայտարարությունների մեջ»։

Հարցին պատասխանել է հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը՝ նշելով, որ հարցի տարընկալումներ կան.

«Իրականում ամսի 1-ից վարչական ներգործության միջոցներ պետք է կիրառեին, իսկ վարչական օրենսգիրքը սահմանում է տուգանք՝ 25 հազար դրամ։ Ամսի 31-ին ՆԳՆ-ի հետ քննարկում իրականացրինք, քանի որ դա համարվում է խախտում, իսկ խախտման համար պետք է լինի պատասխանատվություն։ Որոշեցինք՝ նվազ հարկադրանքի միջոցներով պետք է հասնել ցանկալի արդյունքի, իսկ պատասխանատվության միջոց է նախազգուշացումը՝ վարչական դիտողությունը, և որոշվեց առաջիկա մի քանի օրը կիրառել տույժ՝ դիտողություն, որից հետո կկիրառվի հիմնական տույժը՝ տուգանքը»։

Ըստ նրա՝ նախազգուշացնել, թե տուգանել՝ կորոշի ոստիկանը. «Հիմա հիմնականում կիրառվելու է տուգանք»։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել