ՌԴ ՊՆ-ն՝ Արցախում տիրող իրավիճակի մասին

Վերջին մեկ օրվա ընթացքում ԼՂ-ում՝ ռուսական խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում, հրադադարի ռեժիմի խախտումներ չեն արձանագրվել։ Այս մասին հայտնում է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Մարտակերտի, Մարտունու և Շուշիի շրջաններում պարեկություն է իրականացվել երեք երթուղիներով։ Ռուս խաղաղապահները ավտոճանապարհով Ստեփանակերտ են հասցրել 212 տոննա մարդասիրական օգնություն»,-հայտնում են նախարարությունից։

Նշենք, որ ի տարբերություն ՌԴ ՊՆ հաղորդագրության` Արցախի ՊԲ-ն այսօր հայտնել է հրադադարի խախտման մասին։

«Հունիսի 6-ին, ժամը 11:00-17:30-ի սահմաններում Ադրբեջանի ԶՈւ-ն շփման գծի կենտրոնական, արևելյան և հարավ-արևելյան ուղղութուններում խախտել է հրադադարը` կիրառելով հրաձգային զինատեսակներ, հայտնում է Արցախի ՊՆ-ն։

Հայկական կողմը կորուստներ չունի։ Հրադադարի խախտումների մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը»,-նշվում է Արցախի ՊՆ հայտարարության մեջ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել