Ադրբեջանի ՊՆ-ն հերթական ապատեղեկատվությունն է տարածել` հայտարարելով Ասկերանի, Մարտունու և Քարվաճառի շրջաններում իր կողմից իբրև թե խափանված և ՊԲ կողմից իրականացվող ամրաշինական աշխատանքների մասին։
Այս մասին հայտնում է Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը։
Ադրբեջանի Պն-ն, հերթական անգամ խեղաթյուրում է իրականությունը` փորձելով հիմնավորել իր ստորաբաժանումների կողմից հրադադրի խախտման պարբերաբար արձանագրվող դեպքերը։