Հույս ունենք` այս երեխաներից մի քանիսը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ. Կլաուդիո Զոլա

Երևանում մեկնարկել է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարը, որը համախմբել է իտալացի մարզիչներին, մարզաբնակ պատանիներին ու Հայաստանի առաջատար բրենդները:

Այս բարեգործական նախաձեռնությունն իրականացնում է Ամերիաբանկը, որին միացել են Team Telecom Armenia-ն, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը» և «Տաշիր» ընկերությունների խումբը: Ճամբարն անցկացվում է «Այսօր խփենք վաղվա գոլը միասին» կարգախոսի ներքո: 

Մայիսի 28-ից հունիսի 7-ը Երևանի ֆուտբոլի ակադեմիայում մարզաբնակ 160 պատանի երկու հերթափոխով կմարզվի հայտնի մասնագետների մոտ, կծանոթանա Միլանից ժամանած պրոֆեսիոնալ մարզիչների ֆուտբոլային տեխնիկային` զարգացնելով խաղային հմտությունները:

Մասնավորապես, պատանիներին մարզելու նպատակով Հայաստան են ժամանել Միլանի ակադեմիայի մարզիչներ Կլաուդիո Զոլան, Ամադեո Կատալդին, Լեո Մոզեսոնը և Վիրիո Պերելլին։  

«Մենք խոսում ենք տարբեր լեզուներով, բայց ֆուտբոլը նույնն է ամբողջ աշխարհում: Մենք հույս ունենք, որ այս երեխաներից մի քանիսը կդառնան պրոֆեսիոնալ ֆուտբոլիստներ: Կարևոր է, որ երեխաները հետևեն իրենց երազանքներին. միգուցե մի օր նրանք հնարավորություն ունենան խաղալու լավագույն լիգաներում»,- նշում է Միլանի ակադեմիայի մանկապատանեկան ճամբարի տեխնիկական գծով տնօրեն, գլխավոր մարզիչ Կլաուդիո Զոլան:  

Ճամբարին մասնակցում են Հայաստանի մարզերի 11-15 տարեկան այն տղաներն ու աղջիկները, որոնք խաղում են մարզերի ակումբներում, մասնակցել ու աչքի են ընկել ՀՖՖ առաջնություններում և խաղային իրենց դիրքերում լավագույնն են: 

Մանրամասները` տեսանյութում:

«Ամերիաբանկ» ՓԲԸ

Ամերիաբանկը ֆինանսական և տեխնոլոգիական առաջատար հաստատություն է, ՀՀ տնտեսական ոլորտի նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը: Ընթանալով թվայնացման ճանապարհով` Բանկը ներդրել է մի շարք  նորարար ծրագրեր ու հարթակներ և շարունակում է կատարելագործել դրանք` ձևավորելով մարդու տարատեսակ կարիքների բավարարմանն ուղղված, դինամիկ զարգացող ֆինանսա-տեխնոլոգիական միջավայր: 

Team Telecom Armenia

Team Telecom Armenia-ն Հայաստանում հեռահաղորդակցության ոլորտում գործող ընկերություն է, որը տրամադրում է բջջային ու ֆիքսված հեռախոսակապի և ինտերնետի, ինչպես նաև թվային հեռուստատեսության ծառայություններ։ Հանդիսանալով Հայաստանում հեռահաղորդակցության առաջին համակարգի ժառանգորդը՝ Team-ը ժամանակակից տեխնոլոգիաների հետ է համադրում առաջին կապի օպերատորի հարուստ փորձը։

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը հիմնադրվել է 1952 թվականին։ Այն Հայաստանի խոշոր գործատուներից է և թիվ մեկ հարկատուն։ Միայն անցած տարի ԶՊՄԿ-ն պետբյուջե է վճարել շուրջ 144 միլիարդ դրամ։ ԶՊՄԿ-ն աշխարհում մոլիբդեն  արտադրող 10 խոշորագույն ընկերություններից մեկն է։

Տաշիր ընկերությունների խումբ

«Տաշիր»-ը դիվերսիֆիկացված արդյունաբերական և շինարարական ընկերությունների խումբ է, որի մեջ ներառված է տնտեսություն տարբեր ոլորտներում գործունեություն ծավալող շուրջ 200 ընկերություն: Ընկերությունների խմբի հիմնական ուղղվածությունն է շինարարությունը և անշարժ գույքի կառավարումը։ Խումբը ներկայություն ունի ՀՀ և ՌԴ մի շարք քաղաքներում։

Milan Football

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել