Կրեմլը՝ Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետների մասին

Կրեմլը գնահատել է Երևանի և Բաքվի միջև խաղաղության պայմանագրի ստորագրման հնարավոր ժամկետները, փոխանցում է Sputnik-ը։

ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև պայմանագրի ստորագրումը հնարավոր է տեսանելի ապագայում. «Գլխավորը ոչ թե ժամանակը, այլ բոլոր հարցերի վերջնական լուծումն է»:

Նա հայտնել է, որ հաջորդ շաբաթվա վերջին Մոսկվայում կհավաքվեն Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի ներկայացուցիչները՝ քննարկելու կողմերի միջև առկա խնդիրները։

«Ինչպես ասվեց երեկ հանդիպման ժամանակ, հանգամանքները փոխվել են շատ առումներով, և իրականում հայեցակարգային առումով այս փոփոխված հանգամանքները թույլ են տալիս տեսանելի ապագայում խաղաղության պայմանագիր կնքել»,-ասել է Պեսկովը։

Reuters-ը՝ վկայակոչելով Ֆրանսիայում Ադրբեջանի դեսպան Լելյա Աբդուլաևային գրել է, որ Բաքուն և Երևանը կարող են խաղաղության պայմանագիրը ստորագրել հունիսի 1-ին Քիշնևում կայանալիք Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի ժամանակ։ Աղբյուրը նշում է, որ դեսպանն այդ մասին ասել է Փարիզում լրագրողների փոքր խմբի։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել