Օդի ջերմաստիճանը կբարձրանա․ սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ

Երևան քաղաքում՝ մայիսի 22-ի ցերեկը, 24-27-ին հնարավոր է, 23-ին սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում՝ 14-18 մ/վրկ արագությամբ։

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մայիսի 22-ի ցերեկը, 23-27-ին առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Առանձին վայերում հնարավոր է նաև կարկուտ։

Քամին՝ հարավարևմտյան 2-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վրկ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 22-25-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել