73-ամյա կինը ահազանգել է՝ հարևանը սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը․ ՆԳՆ ոստիկանություն

Մայիսի 13-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն էր զանգել գյումրեցի 73-ամյա մի կին և հայտնել, որ հարևանն ընդհանուր բակում սպառնում է պայթեցնել ձեռքի նռնակը: Հաղորդումն անհապաղ փոխանցվել է ոստիկության Կումայրիի բաժին։

Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։

Մյասնիկյան փողոցի նշված հասցե օպերատիվ խումբ է մեկնել: Ոստիկանները տներից մեկի դռան մոտ նկատել են 52-ամյա տանտիրոջը: Նա սպառնում էր պայթեցնել «Ֆ-1» տիպի պայթուցիչով նռնակը՝ պահանջելով, որ կինն ու որդին տեսակցեն իրեն: Իրավապահներն անմիջապես սահմանազատել են նշված վայրը և ձեռնարկել համապատախան միջոցառումներ։

Ոստիկանության Կումայրիի բաժնի ղեկավարության բացատրական աշխատանքի շնորհիվ տղամարդը զինաթափվել է: Նա ձերբակալվել և տեղափոխվել է ոստիկանության Կումայրիի բաժին:

Գյումրեցի 52-ամյա տղամարդը և կազմված փաստաթղթերն ուղարկվել են Շիրակի մարզային քննչական վարչություն:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Հանգամանքները պարզվում են։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել