2023թ. մայիսի 6-ից անվտանգության նկատառումներից ելնելով՝ Սևանի թերակղզուց դուրս եկող տրանսպորտային միջոցները դեպի Երևան ընթանալու համար պետք է հետադարձ կատարեն նոր բացված հետադարձի տեղով։ Դիլիջանից եկող մեքենաները Սևանի թերակղզի մտնելու համար հետադարձ պետք է կատարեն նոր հետադարձից 1կմ ներքև։
Այս մասին հայտնում են Ճանապարհային դեպարտամենտ հիմնադրամից։
Գոյություն ունեցող շրջադարձը, որը դուրս է գալիս Սևանի թերակղզուց, մայիսի 6-ից փակ է լինելու։ Տեղադրվելու են բազալտե եզրաքարեր և մետաղական արգելափակոցներ։
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/345437356_142415878711622_9158244366484657600_n-169x225.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/345610935_1307823866500195_6619502928924568128_n-169x225.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/345433374_627022195948771_6608605255653578549_n-300x225.jpg)
![](https://iravaban.net/wp-content/uploads/2023/05/345461620_1606346906514462_3740206583886257413_n-169x225.jpg)