Ուկրաինան գիշերը փորձել է հարվածներ հասցնել Կրեմլին, հայտնում է ՌԴ նախագահի մամուլի ծառայությունը։
Ռուսական ռազմական և հետախուզական ծառայություններն անջատել են Կրեմլի վրա գրոհած երկու անօդաչու թռչող սարքեր, տուժածներ չկան։
Ռուսաստանը իրեն իրավունք է վերապահում պատասխանել Կրեմլի վրա հարվածի փորձին, որտեղ և երբ հարմար գտնի: Կրեմլը Կիևի ռեժիմի հարձակման փորձը համարում է ծրագրված ահաբեկչություն և Ռուսաստանի Դաշնության նախագահի դեմ մահափորձ Հաղթանակի օրվա նախօրեին։
Վլադիմիր Պուտինը չի տուժել, երբ ուկրաինական անօդաչու թռչող սարքերը փորձել են հարվածել Կրեմլին, հայտնում է մամուլի ծառայությունը։