Մայիս ամսվա ոչ աշխատանքային և տոնական օրերը

Iravaban.net-ը հայտնում է, որ «Տոների և հիշատակի օրերի մասին» օրենքի համաձայն՝ աշխատանքի օրը նշվում է մայիսի 1-ին, ոչ աշխատանքային օր է (երկուշաբթի):

Երկրապահի օրը նշվում է մայիսի 8-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի այն երկուշաբթի օր է։

Հաղթանակի և խաղաղության տոնը, որը նշվում է մայիսի 9-ին, ոչ աշխատանքային օր է (երեքշաբթի):

Ընտանիքի օրը նշվում է մայիսի 15-ին։ Տոնական այս օրը՝ օրենքի համաձայն, աշխատանքային է, այս տարի կնշվի երկուշաբթի օրը։

Ուսանողների և երիտասարդների օրը նշվում է մայիսի 16-ին, օրն աշխատանքային է:

Հանրապետության տոնը նշվում է մայիսի 28-ին, ոչ աշխատանքային օր է (կիրակի):

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել