Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունում մի շատ կարևոր փաստի մասին է ասել․ Սերժ Սարգսյան

ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր՝ ապրիլի 13-ին, լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 12-ին արած հայտարարություններին։

«Որոշ վայ զինվորականներ միլիարդներով զենքի պահեստը թողել են, փախել»,-ասել էր վարչապետը։

Սերժ Սարգսյանը հարցադրում է անում․ «Եթե բոլորը մեղավոր են, զինվորականները մեղավոր են, Հայաստանի բոլոր տղամարդիկ մեղավոր են, բա ինքն ի՞նչ էր անում, իր փեշակն ի՞նչ էր»։

ՀՀ 3-րդ նախագահը նշեց, որ Նիկոլ Փաշինյանն իր հայտարարությունում մի շատ կարևոր փաստի մասին է ասել։

«Ասաց՝ միլիարդների զինամթերք են հանձնել Ադրբեջանին։ Բա էդ ու՞մ բերածն է, այդ միլիարդների զենքը, իրենք են այդ երկու տարում բերել։ Ինքը դրանով ասաց հետևյալը, որ մինչև 2018 թվականը հայկական բանակը իր սպառազինությունների մի հիմնական մասը ցուցադրում էր քաղաքացիներին, իսկ նա այդ ամենը հանձնեց Ադրբեջանին, իսկ Ալիևը ցույց տվեց, թե ինչ զենքեր է վերցրել իրենից, իրենից, ոչ թե զինվորից»,-նշեց Սարգսյանը։

Անդրադառնալով՝ «վայ զինվորականներին» Սերժ Սարգսյանն ասաց, որ եթե կային նման զինվորականներ, նրանց պետք էր պաշտոնանկ անել, ավելի վաղ։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել