Մի շարք հասցեներում վթարային ջրանջատում է՝ 8 ժամ

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. ապրիլի 7-ին

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Արարատի մարզի Արբաթ գյուղի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Խ.Խաչատրյանի, Խ.Խաչատրյանի 1, 2 նրբանցքների, Վշտունու, Վշտունու 1-5 նրբանցքների, Հասմիկի փողոցի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի 5 նրբանցքի, Շիրակի 40-447 տների ջրամատակարարումը,

-ժամը 11:00-17:00-ն կդադարեցվի Վայոց ձորի մարզի Մալիշկա գյուղի 20, 21, 22, 27, 30 փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-15:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ղափանցյանի փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել