Լոռու մարզպետ Արամ Խաչատրյանը մարտի 16-ին կարգապահական տույժ կիրառելու մասին որոշում է ստորագրել, որում ասվում է․
«Ներքին աուդիտորական հաշվետվության մեջ արձանագրված խախտումները թույլ տալու և ՊՈԱԿ-ի կանոնադրությամբ իրեն վերապահվախ լիազորությունները ոչ պատշաճ կատարելու համար «ՀՀ Լոռու մարզի Շարմլուղի միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ի գործադիր տնօրեն Սերինե Սոսինյանի նկատմամբ կիրառել «խիստ նկատողություն» կարգապահական տույժը»։
Մարզպետի որոշման մեջ նշվում է, որ մարզպետարանի իրավաբանական բաժնին հանձնարարվել է Ներքին աուդիտորական հաշվետվության մեջ արձանագրված խախտումների վերաբերյալ հաղորդում ներկայացնել Լոռու մարզի դատախազություն։