Ոստիկանության Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները, օպերատիվ տվյալներն իրացնելով, մարտի 23-ին, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով, Էջմիածնի Շոլոխովի փողոցում ձերբակալել և բաժին են տեղափոխել 52-ամյա մի տղամարդու։
Այս մասին հայտնում են ՆԳՆ ոստիկանությունից։
Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է մեթադոնի լուծույթ, որը, նախնական տեղեկություններով, ձեռք էր բերել «Տելեգրամի» միջոցով։
Տղամարդը և դեպքի առթիվ կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վաղարշապատի քննչական բաժին։ Հանգամանքները պարզվում են։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: