Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը կգործուղվի ԱՄՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 2-ին որոշում է ստորագրել, որում ասվում է․

«1. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին և Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանին 2023 թվականի մարտի 5-9-ը գործուղել Ամերիկայի Միացյալ Նահանգներ (Նյու Յորք)՝ Միավորված ազգերի կազմակերպության կանանց կարգավիճակի հարցերով հանձնաժողովի 67-րդ նստաշրջանին մասնակցելու նպատակով:

2. Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման գիշերավարձի և օրապահիկի և Էդուարդ Պետրոսյանի՝ Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման գիշերավարձի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2023 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Ընդունել ի գիտություն, որ Նարեկ Մկրտչյանի` Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման ճանապարհածախսը կատարվելու է հրավիրող կողմի, իսկ Էդուարդ Պետրոսյանի գործուղման ճանապարհածախսը և օրապահիկի ծախսը՝ Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ամերիկայի Միացյալ Նահանգներ գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել