Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Երևան քաղաքում՝ mարտի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 2-6-ին հնարավոր է կարճատև անձրև:

Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Հանրապետության տարածքում` մարտի 1-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 2-6-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ: Քամին՝ հարավարևմտյան 4-6 մ/վրկ, մարտի 2-5-ին առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում 18-22մ/վրկ, 6-ին՝ 25-30մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը մարտի 1-ի ցերեկը, 2-4-ին աստիճանաբար կբարձրանա 6-8 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել