Տարօրինակ և զավեշտալի օրենքներ ԱՄՆ-ից:
Տեխասում օրենքով արգելված է կթել ուրիշի կովին:
Ինդիանա Նահանգում արգելվում է Բարբի տիկնիկին հագցնել Քենի հագուստ (Քենը Բարբի տիկնիկի ընկերն է):
ԱՄՆ-ի Հյուսիսային Կարոլինա նահանգում շներին ու կատուներին կռվել չի թույլատրվում:
Նյու Ջերսիում, եթե դուք ավտոմեքենան կանգնեցրած պետավտոտեսուչի` «Գիտե՞ք ինչու եմ ձեզ կանգնեցրել» հարցին, պատասխանեք. «Այո գիտեմ, սակայն չեմ ասի», – ավտոմատ կերպով կստանաք 300 դոլարի չափով տուգանք:
Միչիգան նահանգում կնոջ մազերն ըստ օրենքի պատկանում են ամուսնուն:
Հարավային Կարոլինա նահանգում կիրակի օրերին արգելված է ամուսնուն, կնոջը ծեծի ենթարկել տան մուտքի աստիճանների վրա:
Լուիզիանա նահանգում ինչ-որ մեկին բնական ատամներով կծելը համարվում է սովորական հարձակում, իսկ արհեստական ատամներով կծելը` հարձակում ֆիզիկական բռնության կիրառմամբ:
Վաշինգտոն նահանգի Վիլբուր քաղաքում արգելված է ձիավարել տգեղ ձիերով: