Փետրվարի 16-ին ՆԳՆ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողները Կոտայքի մարզի Պռոշյան համայնքում գտնվող ՊՆ նախկին վարչական համալիրում, ՊԵԿ-ից ստացված գրության հիման վրա և Կառավարության 797-Ն որոշման համաձայն, իրականացրել են տարածքում ապօրինաբար գտնվող անձանց ներխուժումը վերացնելու վերաբերյալ գործողություն:
Այս մասին նշվում է ոստիկանության պարզաբանման մեջ։
«Գործողությանը մասնակցել են նաև ՆԳՆ փրկարար ծառայության և Շտապօգնության աշխատակիցները»,-նշվում է հաղորդագրության մեջ: