Օդի ջերմաստիճանը զգալի կնվազի․ սպասվում է ձյուն և մառախուղ

Հունվարի 30-ի լույս 31-ի գիշերը հանրապետության ճանապարհներին սպասվում է մերկասառույց։ Այս մասին հայտնում են Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։

Երևան քաղաքում՝ հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին սպասվում է թույլ ձյուն։ Փետրվարի 2-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ: Փետրվարի 3-4-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում` հունվարի 30-ի ցերեկը, 31-ին, փետրվարի 1-ին, 3-ի գիշերն առանձին շրջաններում, 2-ին շրջանների մեծ մասում ժամանակ առ ժամանակ սպասվում է ձյուն և մառախուղ։ Քամին՝ արևմտյան` 2-5մ/վրկ, փետրվարի 2-ին առանձին հատվածներում սպասվում է քամու ուժգնացում 18-20մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը փետրվարի 3-ի գիշերը կնվազի 8-10 աստիճանով:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել