ԵՄ-ի հակառուսական պատժամիջոցներին միացել է 8 երկիր

Ութ երկիր, այդ թվում՝ Ուկրաինան, միացել են սեպտեմբերի 14-ից ի վեր ընդունված բոլոր որոշումներին՝ Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցներ կիրառելու, ներառյալ նավթի գնի առաստաղը: Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարություններում։

«Հյուսիսային Մակեդոնիան, Չեռնոգորիան, Ալբանիան, Բոսնիա և Հերցեգովինան, ինչպես նաև Ուկրաինան, Եվրոպական ազատ առևտրի գոտու երկրները՝ Իսլանդիան, Լիխտեյնշտեյնը և Նորվեգիան, միացել են Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին»,-նշվում է հաղորդգարության մեջ։

Այս երկրները հետևողականորեն աջակցում են Եվրամիության բոլոր պատժամիջոցների որոշումներին, քանի որ համայնքին միանալու թեկնածուները պարտավոր են հետևել ԵՄ արտաքին քաղաքականության բոլոր որոշումներին, եթե ցանկանում են Եվրահանձնաժողովի կողմից դրական գնահատական ​ ստանալ միությանը միանալու համար։

Սերբիան մնում է ԵՄ միակ թեկնածուն, որը հետևողականորեն հրաժարվում է հակառուսական պատժամիջոցներ կիրառելուց, ինչը նյարդայնացնում է Բրյուսելին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել