Վրաստանում Հայաստանի դեսպանությունը ցավակցություն է հայտնել Սագարեջոյում այսօր տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ։
«Խորապես ցավում ենք Սագարեջոյում տեղի ունեցած ողբերգության համար, որը հանգեցրել է մարդկային կյանքերի կորստի։
Մեր ցավակցությունն ենք հայտնում զոհերի ընտանիքներին և հարազատներին, իսկ վիրավորներին մաղթում շուտափույթ ապաքինում», – նշված է ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջում տարածված հաղորդագրությունում։
Հիշեցնենք՝ Վրաստանի Կախեթիի շրջանի Սագարեջոյի քաղաքում 48-ամյա տղամարդն իր տան պատշգամբից գիշերը կրակ է բացել անցորդների վրա, ինչի հետևանքով 6 զոհվել է, 5-ը՝ վիրավորվել: