Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ հունվարի 12-ից 13-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 47 դեպք, որից 2-ը՝ նախկինում կատարված։
Այս մասին հայտնում են ոստիկանությունից:
Մասնավորապես՝ թմրամիջոցի հայտնաբերման՝ 10, մարմնական վնասվածք պատճառելու՝ 5, ընտանեկան բռնության՝ 4, պետական-հասարակական ունեցվածքի գողության, անձնական ունեցվածքի գողության, գույքը դիտավորությամբ ոչնչացնելու և խուլիգանության՝ 3-ական, ավազակային հարձակման, կողոպուտի, խարդախության, զենք-զինամթերքի առգրավման ու հոգեկան ներգործության՝ 2-ական, յուրացնելու կամ վատնելու, դրամանենգության, պաշտոնեական լիազորությունների չարաշահման և խոշտանգման՝ 1-ական դեպք։
Հայտնաբերվել է 5 հետախուզվող։
Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 3 դեպք։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2 դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 6 պատահար. 7 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: