Արցախի եկեղեցիներում մատուցվել է Սուրբ Պատարագ, կատարվել է հոգեհանգստյան կարգ

Արցախի թեմի գործող եկեղեցիններում այսօր՝ հունվարի 7-ին մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ մեր բոլոր ննջեցյալների:

Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` հավարտ որի կատարվեց հոգեհանգստյան կարգ:

Այս մասին տեղեկանում ենք Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմ հայտարարությունից։

Արարողության ավարտին թեմի հոգևորականաց դասը այցելեց հուշահամալիր` իրենց խոնարհումը բերելու անմահացած նահատակների հիշատակին: Հոգևորականները Քրիստոսի Ծննդյան ավետիսը փոխանցեցին մեր քաջորդիներին և միասնական աղոթք վերառաքեցին նրանց հոգիների խաղաղության համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել