Արցախի թեմի գործող եկեղեցիններում այսօր՝ հունվարի 7-ին մատուցվեց հոգեհանգստյան պատարագ` ի հիշատակ մեր բոլոր ննջեցյալների:
Թեմակալ առաջնորդի հանդիսապետությամբ Ստեփանակերտի Ս. Աստվածածին եկեղեցում մատուցվեց Սուրբ Պատարագ` հավարտ որի կատարվեց հոգեհանգստյան կարգ:
Այս մասին տեղեկանում ենք Հայաստանյայց առաքելական եկեղեցու Արցախի թեմ հայտարարությունից։
Արարողության ավարտին թեմի հոգևորականաց դասը այցելեց հուշահամալիր` իրենց խոնարհումը բերելու անմահացած նահատակների հիշատակին: Հոգևորականները Քրիստոսի Ծննդյան ավետիսը փոխանցեցին մեր քաջորդիներին և միասնական աղոթք վերառաքեցին նրանց հոգիների խաղաղության համար: