Դանակահարություն վագոն-տնակում

Օգոստոսի 18-ին, ժամը 15.50, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոնից ոստիկանության Աշտարակի բաժնում հաղորդում էստացվել, որ իրենց է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Էջմիածին-Աշտարակ ճանապարհին, ՀՀ ԳԱԱ Աշտարակի Ֆիզիկական հետազոտություններիգիտակրթական համալիրի մոտ, տնակում դանակահարել են 1964 թ. ծնված Ալվարդ Մ.-ին:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 15.00-ի սահմաններում, Ալվարդ Մ.-ի վագոն-տնակում, կենցաղային հարցերի շուրջ ծագածվիճաբանության ժամանակ, 1969 թ. ծնված Վաղարշակ Դ.-ն խոհանոցային դանակով հարվածել է Ալվարդ Մ.-ի ձեռքին և պատճառել վնասվածք:

Ոստիկանությունից տեղեկացնում են, որ Ալվարդ Մ.-ից ընդունվել է հաղորդում և տրվել դատաբժշկի ուղեգիր: Հանցագործության գործիք դանակն Ալվարդ Մ.-ն ներկայացրել է բաժին: Կատարվում է հետաքննություն:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել