Ինչ է ասել Վլադիմիր Զելենսկին Խերսոնի գրավման մասին իր տեսաուղերձում

«Այսօր պատմական օր է. վերադարձնում ենք Խերսոնը»,-իր տեսաուղերձում նշել է Զելենսկին։

«Այսօր մեր պաշտպանները քաղաքի ծայրամասերում են։ Բայց հատուկ նշանակության ստորաբաժանումներն արդեն քաղաքում են։ Ուկրաինան երբեք չլքած ուկրաինացիները սպասում էին։ Ուկրաինայի հանդեպ հույսը միշտ արդարացված է, իսկ Ուկրաինան միշտ վերադարձնում է իրենը։

Եվ նույնիսկ այն ժամանակ, երբ քաղաքը դեռ ամբողջությամբ չի մաքրվել թշնամական ներկայությունից, խերսոնցիներն իրենք արդեն հեռացնում են ռուսական խորհրդանիշները և զավթիչների ցանկացած հետք փողոցներից ու շենքերից։

Այդպես էր մեր պաշտպանների կողմից ազատագրված մնացած բոլոր քաղաքներում։ Այդպես կլինի այն քաղաքներում, որոնք դեռ սպասում են մեր վերադարձին։ Ուկրաինան կգա իր ողջ ժողովրդի մոտ»,-նշել է նա։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել