Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը ֆեյբուքյան իր էջում գրառում է կատարել, որում ասվում է․
«Հարգելի հայրենակիցներ, Սյունիքի մարզում իրավիճակը շարունակում է մնալ հարաբերականորեն հանգիստ»:
Հիշեցնենք, որ ավելի վաղ Պաշտպանության նախարարությունից հայտնեցին, որ ժամը 22։00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել, իրավիճակը հարաբերականորեն կայուն է: