Վթարային ջրանջատում Երևանի վարչական 4 շրջաններում

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. սեպտեմբերի 28-ին

-ժամը 10:30-20:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Խնկո-Ապեր, Սոսե, Լեռ Կամսար փողոցների, Մարշալ Բաղրամյան 40 շենքի ջրամատակարարումը,

-ժամը 11:00-20:00-ն կդադարեցվի Երևանի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի Ռ. Մելիքյան, Օտյան փողոցների ջրամատակարարումը,

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Կենտրոն վարչական շրջանի Ամիրյան 3, Զաքյան 5, 5/1 շենքերի ջրամատակարարումը,

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշեն 1-28/1 շենքերի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել