Սոթքը միշտ ամուր է եղել և հիմա էլ ամուր է: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Սոթքի գյուղապետ Սևակ Խաչատրյանը։
«Մենք միասնական ջանքերով կվերականգնենք ու կշարունակենք շենացնել մեր չքնաղ, լեռնապատ գյուղը։ Հիասթափվել, կոտրվել չկա, պիտի շարունակենք ապրել Սոթքում նաև հանուն մեր թիկունիքում կանգնած հայ զինվորի, հայոց բանակի»,-գրել է նա։
Լուսանկարը՝ Սևակ Խաչատրյանի ֆեյսբուքյան էջից։