Հայաստանում է գտնվում ԱՄՆ-ից ժամանած պատվիրակությունը, որը գլխավորում է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին։ Ազգգային ժողովի մամուլի ծառայությունը ներկայացնում է այսօր տեղի ունեցած հարց ու պատասխանն ամբողջությամբ։
Հանրային հեռուստաընկերություն, Անուշ Մուրադյան – Վերջին օրերին ամերիկացի պաշտոնյաներն ընդունել են այն փաստը, որ Ադրբեջանը ներխուժել է ՀՀ ինքնիշխան տարածք, իսկ պաշտոնական Բաքուն բազմիցս հայտատարել է իր նպատակի մասին՝ ՀՀ տարածքով միջանցք ստանալու մասին: Ինչպիսի՞ն է պաշտոնական Վաշինգտոնի դիրքորոշումը Հայաստանի տարածքով միջանցք ստանալու ադրբեջանական նպատակի վերաբերյալ, եւ եթե ընդունում եք, որ Ադրբեջանը ներխուժել է ՄԱԿ-ի անդամ երկրի միջազգայնորեն ճանաչված տարածք, արդյո՞ք կարելի է ակնկալել, որ դրան կհետեւեն որոշակի գործողություններ, պատժամիջոցներ կամ նմանատիպ այլ գործողություններ:
Պարո՛ն Սիմոնյան, վերջին իրադարձությունների համատեքստում ադրբեջանական ագրեսիայի ի՞նչ ակնկալիքներ ունի Հայաստանն Ամերիկայից:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի – Ինչպես տեսաք, Միացյալ Նահանգների անմիջական արձագանքն էր՝ դադարեցնել բռնությունները եւ հրադադար հաստատել: Մեր պատվիրակությունը շատ բաց խոսել է, եւ մենք նշել ենք, որ Ադրբեջանի կողմից է եղել: Մենք ընդունել ենք, եւ այս այցի ընթացքում էլ շարունակում ենք իմանալ որոշ մարտահրավերների մասին, որոնք ծագում են խաղաղության համաձայնագրից՝ 2020 թ. հակամարտության հետ կապված, եւ դա ինչպես կարող է հանգեցնել Ադրբեջանի կողմից իրականացվող բռնությունների: Կարծում եմ՝ իմ գործընկերները եւս կարձագանքեն այս հարցին:
Ներկայացուցիչների պալատի անդամ Ջեքի Սփիեր – Ներկայացուցիչների պալատն արդեն բանաձեւ է առաջ քաշել, որի համահեղինակը մենք բոլորս ենք՝ այստեղ ներկաներս: Դրանով դատապարտում ենք Ադրբեջանի գործողությունները: Եվ ես լիահույս եմ, որ այդ բանաձեւով մենք առաջ կշարժվենք: Ինչ վերաբերում է Հայաստանի հանդեպ ունեցած մեր հանձնառությանը, մենք շարունակելու ենք աջակցել Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ տարվող փորձերը դիմակայելուն եւ Հայաստանի սահմանների որեւէ փոփոխության դեմ ենք լինելու:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյան – Եւս մեկ անգամ ուզում եմ առիթից օգտվելով եւ այսքան լրագրողների ներկայությունից օգտվելով՝ խնդրել եւ հորդորել դուրս բերել խոսակցությունից <<միջանցք>> արտահայտությունը: ՀՀ ստորագրված կամ քննարկված փաստաթղթերի մեջ կա մի միջանցք, եւ դա Լաչինի միջանցքն է: Մնացած բոլոր հիշատակումները կա՛մ սակարկումներ են, կա՛մ թյուրըմբռնում այն քննարկումների, որոնք կան: Չեմ կարծում՝ ճիշտ է, որ մենք այդ քննարկումներին ուժ տանք: Ինչ վերաբերում է՝ ի՞նչ է սպասվում եւ ի՞նչ աջակցության մասին է խոսքը, մենք սպասում ենք ժողովրդավարության, ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության ուղղությամբ գործուն աջակցություն՝ բոլոր հնարավոր ուղղություններով:
<<Հրապարակ>> օրաթերթ, Վահե Մակարյան – Տիկի՛ն Փելոսի, Դուք պատմական այց եք ունեցել Հայաստան, եւ հենց այս այցի շրջանակում ընդամենը մեկ-երկու օր առաջ Հայաստանի բաձրագույն իշխանություններից դժգոհության նոտաներ հղվեցին Ռուսաստանին եւ ՀԱՊԿ-ին, որովհետեւ Ռուսաստանի Դաշնությունը եւ ՀԱՊԿ-ն ինչ-որ չափով չէին բավարարել Հայաստանի իշխանությունների ակնկալիքները՝ կապված վերջին պատերազմական գործողությունների՝ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի հետ՝ չնայած որ հայտարարվեց, որ պատերազմը կանգնեցվել է Ռուսաստանի ջանքերով: Սրան զուգահեռ ուզում եմ հարցնել՝ արդյո՞ք Ամերիկան նպատակ ունի կամ ակնկալում է, որ Հայաստանը դուրս պետք է գա ՀԱՊԿ-ից եւ Ռուսաստանի ազդեցության գոտուց եւ ի՞նչ է դրա դիմաց առաջարկում Ամերիկայի կառավարությունը Հայաստանի Հանրապետությանը։ Արդյո՞ք պատրաստ է երաշխավորել Հայաստանի սուվերեն տարածքի, Հայաստանի սահմանների անվտանգությունը, ինչպես նաեւ Հայաստանի եւ Արցախի ժողովուրդների անվտանգությունը։ Շնորհակալություն։
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Էներգետիկ եւ կոմերցիոն հարցերով հանձնաժողովի նախագահ Ֆրանկ Փալոնե – Մենք հասկանում ենք, որ Հայաստանն անվտանգային այդ կազմակերպության մաս է Ռուսաստանի հետ։ Ինչ մենք առաջարկում ենք, ասում ենք այն է, որ Հայաստանի անվտանգության հետ կապված Միացյալ Նահանգները շատ մտահոգված է եւ ցանկանում է հնարավորինս ավելի աջակից լինել Հայաստանին այդ հարցում։ Եվ մենք ամեն ինչ կանենք, Միացյալ Նահանգները ամեն ինչ կանի Հայաստանին օգնելու համար՝ Ռուսաստանին նկատի չունենալով:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի – Ես ուզում եմ ավելացնել պարոն Փալոնեի պատասխանին հետեւյալը․ ինչպես նշվեց Հայաստանի ժողովրդավարությունը մի բան է, Թավշյա հեղափոխությունն ուրախությամբ են ընդունել աշխարհում: Այն ամրապնդվել է վերջին ազատ եւ արդար ընտրություններում եւ ճանաչվել է որպես այդպիսին: Եվ կրկին դուք լավագույն օրինակ եք դեպի ժողովրդավարության անցումային շրջան, եւ մենք աջակցում ենք դրան: Ինչպես պարոն Փալոնը ասաց, ձեր հարաբերություններն այլ կառույցների հետ, Հայաստանը պետք է որոշի: Մեր տեսանկյունից, մենք որեւէ ասելիք չունենք, Հայաստանի տարածքային ամբողջականությունը Հայաստանի ինքնիշխանությունը, Հայաստանի ժողովրդավարությունը մեզ համար արժեք են Ամերիկայում: Եվ այլ երկրների հետ մեր հարաբերություններում մենք կիրառելու ենք մեր ազդեցությունը, մեր լծակները՝ ցույց տալով, որ Հայաստանի ժողովրդավարությունը եւ ինքնիշխանությունն առանջնահերթ են: Խոսելով մեր անունից՝ հետաքրքիր է, որ Հայաստանը հիասթափված է, որ պաշտպանություն չունի հարաբերություններում: Տեսնենք՝ հետո ինչ կլինի: Նաեւ Ջեքի Սփիերը նշեց, որ ներկայացված է դատապարտող բանաձեւ, որը կդրվի Կոնգրեսում քննարկման: Դրա համահեղինակն է Ադամ Շիֆը։ Ադամ Շիֆը նաեւ Ցեղասպանության բանաձեւի համահեղինակներից է, որը ամենաշատն է պայքարել այդ հարցի համար: Ուզում եմ ասել, որ Հայաստանի ժողովրդավարությունը բարձր է գնահատվում աշխարհում:
<<Ազատություն>> ռադիոկայան, Նաիրա Նալբանդյան – Ի՞նչ տեսակի աջակցություն Հայաստանը կարող է ակնկալել Ամերիկայից, մասնավորապես, ռազմական աջակցություն Ամերիկան պատրա՞ստ է տրամադրել Հայաստանին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի – Անձնապես ես ասում եմ՝ մեր այցի եւ քննարկումների նպատակներից մեկն է՝ լսել, թե Հայաստանի տեսանկյունից մենք ինչպես կարող ենք օգտակար լինել: Մեր քննարկումների լավ մասն է եղել, մասնավորապես, կապված տնտեսության, ինչպես նաեւ անվտանգության հետ, թե ինչ կարող ենք անել, ինչ կարող է ակնկալվել մեզանից տնտեսական անվտանգային հարցերով: Այս բոլորը փոխկապակցված են իրար հետ: ԱԺ նախագահը դիմել է մեզ սուբսիդավորման հարցով, Հազարամյակների մարտահրավերների ծրագրին Հայաստանի միանալու հնարավորության հարցն առաջ քաշվեց, որը տնտեսության զարգացման համար լավ նախաձեռնություն է: Մենք հանձնառու ենք դրա համար: Պաշտպանության հարցերի հետ կապված լսում ենք ձեզ: Մենք այստեղ ենք, որ լսենք, հասկանանք, թե ինչ կարիքներ ունեք:
Ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշու – Կարեւոր է եւ ուզում եմ նշել, որ Կոնգրեսի մեր պատվիրակության այցից առաջ պաշտոնական ֆինանսավորման մասով ավելացում էր կատարվել, նաեւ ականազերծման աշխատանքների համար հավելյալ ֆինանսավորում էր նախատեսվել: Մեր բոլոր խոսակցություներն են՝ լսել ձեր ղեկավարությանը, վեր հանել հատուկ կարիքները, տուն գնանք աշխատենք դրանց վրա: Ժողովրդավարությունը շատ փխրուն է, եւ մենք՝ ամերիկացիներս, հասկանում ենք ժողովրդավարության փխրունությունը եւ ժողովրդավարությունը եւ անվտանգությունը երկուսը միասին պետք է լինեն: Ինչպես խոսնակը նշեց, մեր ժողովրդավարությունն ուրախությամբ է ընդունում հայաստանյան ժողովրդավարությունը: Մենք կանենք ամեն ինչ, որ ամրապնդենք այն եւ հոգ տանենք այն ժողովրդավարությունը, որ իրագործում ենք երկրի ներսում: Շնորհակալություն բոլորին:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի – Շնորհակալություն տիկին Սփիրին, տիկին Էշուին: Կարող եմ ամփոփել՝ ասելով, ինչպես իմ գործընկերներն ասացին, ժողովրդավարությունը Հայաստանում արժեք է եւ ուրախություն աշխարհում: Մեր շնորհավորանքները Հայաստանին ժողովրդավարության, Թավշյա հեղափոխության հաջողության, վերջերս կայացած ազատ, անկախ ընտրությունների առիթով: Մենք պետք է ընդլայնենք այս հարցը՝ ի՞նչ է նշանակում Հայաստանի համար անվտանգությունը՝ տարածաշրջանային, գլոբալ անվտանգությունը: Այդ ճանապարհին նաեւ անվտանգությունը կարեւոր գործոն է: Ինչ է ժողովրդավարությունն ավտոկրատիայի դեմ պայքարելիս, որը տեղի է ունենում այժմ աշխարհում: Երկու դեպքում էլ մեծ բան են նշանակում: Եվ երբ ամերիկացիներս խոսում ենք, թե ինչպես կարող ենք օգնել զուսպ ձեւով. մենք ցանկանում ենք Հայաստանի ինքնիշխանությունը եւ ժողովրդավարությունը դուրս բերել ավելի մեծ արենա: Մենք խոսում ենք ժողվրդավարությունն ընդդեմ ավտոկրատիայի, անվտանգություն եւ ազատություն: Մեր երկրի նախագահներից Բենջամին Ֆրանկլինին հարցրել են անվտանգությո՞ւն, թե՞ ազատություն, նա ասել է՝ կա՛մ մեկը, կա՛մ մյուսը չի կարող լինել, այս երկուսը պետք է միասին լինեն, երբ խոսում ենք Հայաստանի եւ Միացյալ Նահաների փոխհարաբերությունների մասին:
<<Ֆակտոր TV>> լրատվական կայք, Նարեկ Կիրակոսյան – Հայաստանում, Երեւանում գնահատվում են ԱՄՆ ջանքերը հայ-ադրբեջանական հարաբերությունների եւ ռազմական էսկալացիայի դատապարտման առումով այն ներուժը, որ ցուցաբերվում են կարգավորման համար: Բայց հարց է առաջանում, այնուհանդերձ ժողովրդավարությունն ու մարդկային արժեքները կարեւորող Վաշինգտոնը ինչո՞ւ Ալիեւին պատժամիջոցների չի ենթարկում Հայաստանի եւ Արցախի խաղաղ բնակիչներին ռազմական հանցագործությունների ճանապարհով կյանքից զրկելու համար եւ արդյո՞ք հնարավոր է, որ Ադրբեջանը եւս պատժամիջոցների ենթարկվի:
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսի – Ինչպես գիտեք, ինչ տեղի է ունեցել անցած շաբաթ, վկայություններն են դեռեւս վերջին շրջանում, որ երկար ժամանակ մենք դիտակել ենք՝ ԼՂ ժողովրդի նկատմամբ վերաբերմունքի, սրբավայրերի հանդեպ վերաբերմունքի հարցերը վաղուց ի վեր մեր ուշադրության կենտրոնում են: Մենք կրկին խոսում ենք Միացյալ Նահաագների տեսանկյունից: Մեր երկրի նախագահն աջակցել է Ցեղասպանության բանաձեւի ընդունմանը, հրավիրել է Հայաստանին մասնակցելու ժողովրդավարության գագաթնաժողովին: Մենք աշխատելու ենք միասին տեսնենք, թե որոնք կարող են լինել հաջորդ քալերը: Հենց հիմա մենք ուզում ենք տեսնել հրադադար: Հրադադար եւ իմանալ, թե ինչ է կատարվել անցած շաբաթ: