Ղրղզստանը և Տաջիկստանը համաձայնության են եկել դադարեցնելու կրակը սահմանին

Ղրղզստանի եւ Տաջիկստանի ներկայացուցիչները կայացած բանակցությունների ընթացքում համաձայնության են եկել դադարեցնելու զինված ընդհարումները սահմանին: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, սեպտեմբերի 16-ին հաղորդել Է Ղրղզստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեի Սահմանապահ ծառայությունը:

«Ղրղզստանի եւ Տաջիկստանի Ազգային անվտանգության պետական կոմիտեների ղեկավարներ Կամչիբեկ Տաշիեւը եւ Սայմումին Յատիմովը 16:00-ին (Երեւանի ժամանակով 14:00-ին) համաձայնության եկան հրադադարի շուրջ»,- ասված Է հաղորդագրության մեջ: Կողմերի ներկայացուիչները մի քանի անգամ փորձեր են ձեռնարկել համաձայնության գալու ընդհարումների դադարեցման շուրջ, սակայն արդյունքում զինված բախումը շարունակվել Է:

Ինչպես պնդում Է ղրղզական կողմը,  սեպտեմբերի 16-ի առավոտյան Տաջիկստանի կողմից սկսվել Է ղրղզական սահմանապահ ջոկատների գնդակոծումն Էքի Թաշ, Չիր Դոբո, Կում Մազար, Կուլունդու, Մաքսաթ, Ժանի Ժեր եւ Օրթո Բոզ բնակավայրերում, ինչպես նաեւ «Սամարկանդեկ» ուղեկալի գնդակոծումը: Հրթիռահարվածների Է ենթարկվել Բատկենը եւ նրա օդանավակայանը: Վիրավորվել են Ղրղզստանի 42 զինծառայողներ եւ քաղաքացիական անձինք: Դուշանբեի տվյալներով՝ հարվածների Է ենթարկվել շուրջ 10 բնակավայր:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել