Թշնամին կրակ է բացել Նորավանի, Աղիտուի և հարակից գյուղերի ուղությամբ․ Թագուհի Թովմասյան

Թշնամին կրակ է բացել Նորավանի, Աղիտուի և հարակից գյուղերի ուղությամբ։ Այս մասին հայտնում է Ազգային ժողովի պատգամավոր Թագուհի Թովմասյանը։

Թշնամին վնասել է Նորավանի և հարակից գյուղերի քաղաքացիական մի շարք ենթակառուցվածքներ, մասնավորապես կրակ է բացել Նորավան գյուղի բարձրաոլտ լարերի ուղղությամբ, որի հետևանքով արդեն 2 օր է, ինչ հոսանքազրկվել է Սիսիանի շրջանի 8 գյուղ: Կրակոցների հետևանքով վնասվել են հիմնանորոգված ճանապարհի մի քանի հատվածներ, բնակչի մեքենա, կոմբայն, շարքացան, փլուզվել է «Հովվի տան» շենքը:

Ինչպես գյուղապետն է նշում՝ բնակիչների մոտ խուճապ չկա: Որոշ բնակիչներ սեփական նախաձեռնությամբ գյուղից տարհանել են կանանց և երեխաներին:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել