Ռուսաստանի Դաշնությունը չի հրաժարվում Ուկրաինայի հետ բանակցություններից, սակայն որքան գործընթացը ձգձգվի, այնքան ավելի դժվար կլինի համաձայնությունը: Այս մասին ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»:
«Մենք չենք հրաժարվում բանակցություններից, բայց նրանք, ովքեր հրաժարվում են, պետք է հասկանան, որ որքան երկար ձգձգեն այս գործընթացը, այնքան ավելի դժվար կլինի բանակցությունները»,-ասել է նախարարը «Մոսկվա. Կրեմլ. Պուտին Ռոսիա 1» ծրագրին տված հարցազրույցում։
Նրա խոսքով՝ Մոսկվան գիտի, թե ինչպես հասնել իր նպատակներին։