Չարլզ III-ը հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր

Չարլզ III-ը շաբաթ օրը՝ սեպտեմբերի 10-ին պաշտոնապես հռչակվեց Մեծ Բրիտանիայի թագավոր։ Գահաժառանգման խորհրդի նիստը, որը և Եղիսաբեթ II-ի ավագ որդուն հայտարարեց նոր միապետ, Լոնդոնում մեկնարկել էր տեղի ժամանակով 10:00-ին (Երևանի ժամանակով 13:00-ին)։

Նախ, առանց Նորին մեծության մասնակցության, ամրոցում հավաքվել էին Գաղտնի խորհրդի անդամները, որը միապետին կից խորհրդակցական մարմին է։

Արարողության առաջին շարքում կանգնած էին Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետները՝ Ջոն Մեյջորը, Գորդոն Բրաունը, Բորիս Ջոնսոնը, Դևիդ Քեմերոնը, Թերեզա Մեյը և Թոնի Բլեերը։ Նրանց հետ կանգնած էր նաև խորհրդարանական ընդդիմության առաջնորդ, լեյբորիստների կուսակցության ղեկավար Քիր Սթարմերը։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել