Փայտի արտադրամասում հրդեհ է բռնկվել․ ԱԻՆ

Սեպտեմբերի 4-ին, ժամը 18:10-ին Շիրակի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Արագած 2/2 թաղամասում այրվում է արհեստանոց։

Այս մասին տեղեկանում ենք Արտակարգ իրավիճակների նախարարությունից։

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արագած 2/2 թաղամասում գտնվող փայտի արտադրամասում (ընդհանուր 140 քմ մակերեսով):

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20:08-ին, մարվել՝ 20:51-ին: Արտադրամասի մոտ 100 քմ տարածքն այրվել է:

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել