Ռուսաստանը փորձում է ավելի մեծացնել էներգետիկ ճնշումը Եվրոպայի վրա․ Զելենսկու կոչը

Այսօր մեր ռազմաօդային ուժերը լավ արդյունք են գրանցել խոցել են օկուպանտների գրոհային ուղղաթիռներ, անօդաչու սարքեր։ Այս մասին ասել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի Ուկրաինան կարողանա լիովին պաշտպանել իր երկինքը ռուսական հրթիռներից և ավիացիայից։ Սա մեր երկրի հիմնարար խնդիրներից է։

Ուկրաինային հակաօդային պաշտպանության հարցում օգնելը մարդկանց ռուսական ահաբեկչությունից պաշտպանելու ամենաուղղակի, ամենաակնհայտ միջոցն է։

Դաժան մարտերը շարունակվում են ռազմաճակատի շատ շրջաններում՝ ինչպես Խարկովի մարզում, Դոնբասում, այնպես էլ մեր երկրի հարավում։

Ցավոք սրտի, այսօր մենք բացարձակապես անընդունելի իրադարձություն ունենք Չեռնիգով քաղաքում։ Կեսօրին քաղաքի կենտրոնում տեղի ունեցած միջոցառման ժամանակ պայթյուն է որոտացել, նռնակներ են գործի դրվել։ Զոհերի թվում երեխաներ կան։ Մի փոքրիկ տղան այժմ ծանր վիճակում գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։

Իրավապահները պետք է հնարավորինս արագ պարզեն, թե ինչու է դա տեղի ունեցել, ով է մարտական ​​զենք բերել քաղաքային այս միջոցառմանը։ Բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։

Այս օրերին Ռուսաստանը փորձում է է՛լ ավելի մեծացնել էներգետիկ ճնշումը Եվրոպայի վրա՝ «Հյուսիսային հոսքով» գազի մղումն ամբողջությամբ դադարեցվել է։ Ինչու են նրանք դա անում: Ռուսաստանը ցանկանում է ոչնչացնել յուրաքանչյուր եվրոպացու բնականոն կյանքը՝ մեր մայրցամաքի բոլոր երկրներում։ Նա ցանկանում է թուլացնել ու ահաբեկել ողջ Եվրոպային, յուրաքանչյուր պետության։ Այնտեղ, որտեղ Ռուսաստանը դա չի կարող անել սովորական զենքի ուժով, նա դա անում է էներգետիկ զենքի ուժով։ Ռուսաստանը փորձում է հարվածել աղքատությամբ և քաղաքական քաոսով, որտեղ դեռ չի կարող հրթիռներով հարվածել։

Այս պասհին մենք բոլորս ավելի շատ միմյանց օգնելու կարիք ունենք։ Պետք է մեծացնել ճնշումը՝ Ռուսաստանի վրա։

Որքան շատ հարվածներ հասցնենք բոլորս միասին, այնքան ավելի քիչ հարվածներ կհասցնեն այս ահաբեկիչները»,-նշել է Զելենսկին։

Իրավաբան.net

Հետևեք մեզ Facebook-ում

  Պատուհանը կփակվի 6 վայրկյանից...   Փակել